Երևանում Խորեն Խաչատրյան փողոցում Վեոլիա Ջուրը ունքը սարքելու փոխարեն աչքը հանեց, իսկ Տիգրան Ավինյանն էլ գոնե հետևի, որ իր հանձնարարականները կատարվեն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս անգամներ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ հայտարարում էր, որ Երևանում, եթե որևէ ընկերություն՝ հիմնականում՝ «ՀԷՑ», «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», մասնավոր ընկերություններ, իրականացնեն ճանապարհներին շինարարական աշխատանքներ, ապա դրանից հետո պարտավոր են հաշված օրերի ընթացքում ասֆալտապատել իրենց կողմից ստեղծված փոսը, հակառակ դեպքում չանողների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ։
Տևական ժամանակ է, Աջափնյակ վարչական շրջանի Խորեն Խաչատրյան փողոցում «Վեոլիա Ջուրը» ինչ-որ նոր աշխատանքներ է իրականացրել՝ ըստ բնակիչների հայտնածի՝ իբրև թե ջրագծերն է փոխել, որից հետո կատարել է ասֆալտապատման աշխատանքներ, բայց այն մի իսկական փորձանք է դարձել հարևանությամբ ապրող բնակիչների ու վարորդների համար։
Մի քանի ամիս է, «Վեոլիա Ջուր»-ի կողմից ասֆալտապատված այդ հատվածը նստվածք է տվել ու շարունակում է դեռ տալ, ինչի պատճառով էլ մի քանի անգամ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Գրեթե ամեն օր 5-6 ավտոմեքենա ջարդվում է՝ անցնելով այդ հատվածով, ու վարորդները ամենավերջին խոսքերն են ուղղում պատասխանատուներին։
Այսօր՝ հուլիսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«Էս ինչ գլխառադ գործ արեցին, ունքը սարքելու տեղը՝ աչքը հանեցին։
Հետաքրքիր է՝ թաղապետը ի՞նչ է մտածում։ Ահազանգում ենք թաղապետարան՝ ասում են դա մեր գործը չէ, պետք է «Վեոլիան» անի։ Զանգահարում ենք «Վեոլիա», սկզբում բարեհամբույր պատասխաններ էին տալիս հեռախոսազանգերին, բայց արդեն մեկ շաբաթ է՝ ոչ մի արձագանք։ Երևի իրենց մոտ կամ մեռյալ սեզոն է, կամ էլ մեր համարները իրենց ուղեղում չիպավորել են ու տեսնում են, որ մենք ենք՝ չեն պատասխանում։
Իսկ Երևանի քաղաքապետն էլ, որ խորհրդակցությունների ժամանակ խիստ հայացքով, «Լևիտանի» ձայնով հանձնարարականներ է տալիս, գոնե հետևողական թող լինի, որպեսզի դրանք կատարվեն։ Էս ի՞նչ է։ Տպավորություն է, որ քաղաքապետարանը ավելի շատ շոու է անում, քան գործ։
Ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում, շաբաթվա մեջ էլ 2-ից ավելի ավտովթարներ են լինում, ու դրա հիմնական պատճառը էս անորակ գործն է։
Էլ չենք ասում, որ գիշերը քնած ես լինում, ամառ ա, լուսամուտները բաց վիճակում, ավտոմեքենաները էնպես են ընկնում էդ հատվածի մեջ, որ թվում է թե երկրաշարժ է»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի ։