211652_close_icon

Սյունիքի մարզում ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count8827 դիտում article-date 23:17 03-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կալանավորված անձը ինքնասպան է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները և ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Պարզվել է, որ ՁՊՎ-ի թիվ 2 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել ՁՊՎ ընդունված 67-ամյա Արարատ Ա.-ն։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և կասկածվում էր 14-ամյա երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր