19126 դիտում
21:21 22-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. հերթական ծառը արմատից տապալվել և ընկել է ավտոմեքենայի վրա. օպերատիվ են գործել պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրա: Այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի, կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր մինչ փրկարարների ժամանումը, ավտոմեքենայի վրայից ծառի որոշ հատվածներ էլեկտրական սղոցով հեռացրեցին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը Ջուլիետա Մ.-ն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+