211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից կոտրվել ու տապալվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները, իսկ Արաբկիրի թաղապետարանից ու Երևանի քաղաքապետարանից չժամանեցին դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count14225 դիտում article-date 21:48 30-05-2025
Երեկ՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հաստաբուն ծառը քամու հետևանքով արմատից պոկվել ու տապալվել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել են հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Գրեթե 5 ժամից ավել ոչ միայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, այլ նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները չժամանեցին դեպքի վայր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր