Հայաստանի ազգային հավաքանի սիրված ու ճանաչված ֆուտբոլիստի կողմից փրկված, ամուսինների կողմից խնամվող շանը հերթական օգնությունը ցուցաբերեցին Երևանում հայտնի «Ջոլի» կլինիկան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը օրեր առաջ ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Սևանի փողոցում վրաերթի ենթարկված անօգնական շան մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը բազամթիվ հեռախոսազանգեր է ստացել ընթերցողներից, ովքեր հետաքրքրվում էին շան վիճակով։
Սևանի փողոցում բնակվողներից ամուսինները շանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխել էին «Ջոլի» անասնաբուժական կենտրոն, որտեղ տնօրեն Արսեն Կագանյանի և բժշկուհի Աննա Խաչատրյանի գլխավորությամ, զննելով շանը ոչ միայն անվճար անհրաժեշտ բուժումներ են կատարել այլ նաև պատրաստակամություն են հայտնե, որ հետագայում նույնպես Բոբիկին բժշկակական օգնություն ցուցաբերեն եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Կլինիկան նաև ամուսիններին է փոխանցել հատուկ շների համար նախատեսված 1 պարկ կեր, ինչը Բոբիկին այս օրերին շատ անհրաժեշտ է թեպետ դրա կարիքը չկար, քանի որ ամուսինները բացի կերերից շան համար այլ անհրաժեշտ սնունդ ու պարագներ նույնպես նախօրոք ձեռք էին բերել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված կենտրոնը առաջին անգամ չէ, որ բարի կամք է դրսևորում ու անվճար բուժօգնություն տրամադրում դրա կարիքը ունեցող կենդանիներին, ինչպես այս դեպքում, ու հետագայում էլ ոչ միայն կերով են ապահովում, այլև, հարկ եղած դեպքում, կրկին բուժօգնություն ցուցաբերում։
Ամուսինները կլինիկիայի մասին ասում էին․ «Ճիշտ մարդիկ ճիշտ պահին՝ մարդասիրության ու հոգատարության կենդանի օրինակ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մոտ 1 շաբաթ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Սևանի փողոցում բնակիչները ականատես էին եղել, թե ինչպես էր «ուղեղից թոփալ» մի վարորդ, մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան՝ վրաերթի ենթարկել փողոցում հայտնված շանը և նրան թողնելով անօգնական՝ հեռացել։ Բնակիչները օգնության են հասել անօգնական շանը ու տեղում պարզվել էր, որ շունը կոտրվածքներ էր ստացել ոտքերի շրջանում և նրան անհապաղ պետք էր բժշկական միջամտություն։Դեպքի մասին տեղեկանալով՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը պատրաստակամություն էր հայտնել հերթական անգամ օգնության ձեռք մեկնել ու հոգալ շանն անհրաժեշտ բուժօգնության համար պահանջվող ողջ ծախսը։
Ֆուտբոլիստը վիրավոր շանը իր ավտոմեքենայով տեղափոխել էր Դավիթաշենում գործող «Vet Home» կլինիկա, որտեղ էլ բժիշկների միջամտության շնորհիվ հնարավոր էր եղել փրկել շան կյանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սա առաջին դեպքը չէր, երբ ֆուտբոլիստ Դ․ Մանոյանի կողմից փրկվել են բազմաթիվ ընտանի կենդանիներ։
Լուսանկարները ՝ Սմբատ Պետրոսյանի․
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։