31479 դիտում
23:12 23-08-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Արզնու խճուղում բախվել են Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, «BMW»-ն ու «Գազ-2410»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «BMW»-ն, «Գազ-2410»-ը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է հիվանդանոցում մնալ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+