211652_close_icon
views-count2383 դիտում article-date 11:34 02-08-2026

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Արթիկում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ վարորդները և բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 51-ամյա Քաջիկ Ս․-ի վարած կանչի վայր մեկնող շտապօգնության և 37-ամյա Էդգար Պ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և շտապօգնության բուժքույրը՝ Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Հայարփի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Էմինյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գրիգոր Ոսկանյանը և կրտսեր պարեկ Հովսեփ Բաբովյանը։ 
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր