30883 դիտում
12:11 31-01-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճնի կամուրջ երկաթի հումքով բարձված MAZ-ը կողարջվել է. պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում օգնություն է ցուցաբերվել վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Ս․-ն իր վարած MAZ մակնիշի բեռնատար, ինքաթափ-ամբարձիչ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճնի կամուրջ ընթնալիս, ճանապարհի մերկասառույցի և մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով բախվել է ճանապարհին տեղադրված Սևան գրառմամբ ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Ավտոմեքենան բարձված է եղել երկաթի հումքով։
Մինչ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում դասակի հրամանատար Ա․ Ավետիսյանն ու 2 պարեկներ, գումարտակի ավագ տեսուչ Ա․ Ասատրյանն ու վաշտի հրամանատար Դ․ Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ վթարային իրավիճակ ստեղծած ու դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը և ձեռնարկում են անհրաժեշտ գործողություներ նշված ավտոմեքենան հայտնաբերելու, վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34463 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ