211652_close_icon
views-count928 դիտում article-date 14:40 17-08-2024

Բելառուսի ԿԸՀ-ն հայտնել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել «ցանկացած պահի»

ԿԸՀ-ն պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել ցանկացած պահի, լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն, հայտնել է ԲԵԼՏԱ-ն։

«Օրենսդրության համաձայն՝ ելնելով Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունից 2020թ., նախագահի ընտրությունների անցկացման վերջին ժամկետը լինելու է 2025թ. հուլիսի 20-ից ոչ ուշ։ Ընտրությունների նշանակման մասին որոշումը ընդունում է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը,- ասել է Իգոր Կարպենկոն։- Պետք է ընդգծել, որ նախագահական ընտրություններն ավարտում են այն մասշտաբային քաղաքական արդիականացումը, որը սկսվել է հանրապետական հանրաքվեով, փոփոխություններ եւ լրացումներ մտցնելով Բելառուսի Հանրապետության  Սամանադրությունում 2022թ.։ Եվ տրամաբանական է, որ նախագահի ընտրությունները, որպես իշխանության կարեւոր ճյուղ, որը համակարգում է իշխանության մյուս ճյուղերը, բավական կարեւոր ինստիտուտ է այդ քաղաքական արդիականացման մեջ։ Ուստի կսպասենք Ներկայացուցիչների պալատի որոշմանը։ ԿԸՀ-ն պատրաստ է ընտրությունների անցկացմանը ցանկացած պահի»։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն արդեն պատրաստել է մեթոդաբանական հանձնարարականներ։
«Մենք, բնականաբար, աշխատում ենք տարածքների հետ, որտեղ տեղի են ունենալու ընտրությունները, այսինքն՝ քվեարկության տեղամասերը։ Ինչ-որ բան պետք է նորոգել, ինչ-որ սարքավորում գնել լրացուցիչ։ Մենք պլանաչափ աշխատում ենք այս ուղղությամբ։ Եվ դա սովորական երեւույթ է, երբ ԿԸՀ-ն մի ընտրությունից հետո սկսում է պատրաստվել այս կամ այն մարմնի հաջորդ ընտրությանը»,- ավելացրել է Իգոր Կարպենկոն։

Նմանատիպ նյութեր