Ավտովթար՝ Երևանում․ Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Միրաքյան փողոցի՝ թիվ 51 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էմիլիյա Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Վահրամ Թ․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։