«46 օր հացադուլ եմ արել, մեռնելուց եմ պրծել։ Դեղ ծախելու համար ռուս եմ ծեծել». ահազանգ՝ Վանաձորի բանտից
Վանաձորի քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մարտին Հովսեփյանը ահազանգում է՝ պնդելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է կեղծ ցուցմունքների հիման վրա, իսկ գործով վկաների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
Մասնավորապես, Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտնել է.
«Դեղ ծախելու համար ես ռուս եմ ծեծել, ու տուժողի ասածով ինձ մի քանի հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել, գլխիս սարքել։ Վկաներին ճնշում են, բոլոր ապացույցները կան։ Իրավապաշտպաններին խնդրում եմ՝ արձագանքեք։ 46 օր հացադուլ եմ արել, մեռնելուց եմ պրծել։ Ես արդեն չգիտեմ՝ ինչ անեմ, նորից անժամկետ հացադո՞ւլ հայտարարեմ։ Իմ գործը քննիչը սպիտակ թելով է կարկատել»։
Մարտին Հովսեփյանը խնդրում է իրավապաշտպան կազմակերպություններին և իրավասու մարմիններին ուշադրություն դարձնել իր ահազանգին և ուսումնասիրել իր գործի հանգամանքները։
Նշենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա են տվյալներ՝ Մարտին Հովսեփյանին վերագրվող արարքի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ «Մարտին Սամվելի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում այցելել է Դարպաս բնակավայրում բնակվող իր ծանոթ Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին, և նախապես տեղյակ լինելով նրա հաշվին առկա գումարի մասին, այն ավազակությամբ հափշտակելու նպատակով իր հետ նախապես տարած որպես զենք հանդիսացող էլեկտրաշոկով հանկարծակի հարվածել է նրան, որի ընթացքում Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովը դիմել է փախուստի, սակայն Մարտին Հովսեփյանը, նրան տան բակում բռնելով, ձեռքերը իր մոտ նախապես պահած սև գույնի պլաստմասե լարով կապել, այդ կերպ նրան շահադիտական դրդումներով, հափշտակություն կատարելու նպատակով, ապօրինի զրկել է ազատությունից, ապա բռնություն գործադրելով ստիպելով տարել է տուն շարունակել բռնություն գործադրել, հարվածներ հասցրել և հարկադրաբար պահել ձեռքերը կապված վիճակում ստիպելով, որ իր կողմից փոխանցված հաշվեհամարին փոխանցի 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ սպառնալով այն չփոխանցելու դեպքում կանչել դրսում սպասող ազգությամբ մեկ վրացի և մեկ ղազախ ծանոթներին, ասելով, որ եթե նրանց կանչի իր համար լավ չի լինի, ինչից հետո Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովը նրա կողմից փոխանցված հաշվեհամարին է փոխանցել 3.811.566 ՀՀ դրամին և 9.991 ԱՄՆ դոլարին համարժեք 9.994 USDT, ինչը վերջինս ավազակությամբ հափշտակել է, ապա իր մոտ գտնվող ապօրինի ձեռք բերված «դիազեպամ» տեսակի հոգեմետ նյութ հանդիսացող դեղահաբը տվել է Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին՝ ստիպել նրան մտցնել բերանը, այդ կերպ իրացնելով հոգեմետ նյութ և սպառնացել, որ իր նկատմամբ կատարված վերոհիշյալ գործողությունները ոստիկանությանը հայտնելու դեպքում նրան կներկայացնի որպես թմրամոլ:
Բացի այդ, նշված գործողությունները կատարելուց հետո, Մարտին Հովսեփյանը Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին իր կամքին հակառակ բռնություն կիրառելու սպառնալիքով տարել է իր տուն, որտեղ մինչև առավոտ հարկադրաբար պահել է ասելով, որ իրեն պահում է, որպեսզի ոստիկանության աշխատակիցները չբացահայտեն իրեն, սակայն առավոտյան Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին հաջողվել է վերջինիս տանից դիմել փախուստի և կատարվածի մասին հայտնել ոստիկանությանը»։
Մարտին Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում։ Պահանջում է իր նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել տնային կալանքով, որպեսզի կարողանա խնամել առողջական խնդիրներ ունեցող մորը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։