Աբովյան քաղաքում՝ Էլլարի 7-րդ փողոցում, դարն ապրած, ցանկացած պահի տապալվող բետոնե էլեկտրասյունը 20-ից ավելի ընտանիքներին հիշեցնում է «սարսափ ֆիլմ»․ մահը ամեն պահի կարող է թակել իրենց դուռը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին ամիսներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, հանրապետությունում բազմաթիվ, այդ թվում՝ մահաբեր ու դարն ապրած, փտած էլեկտրասյուներ փոխարինել է նոր, ավելի ամուր բետոնե էլեկտրասյուներով, ակնհայտ է։
Հանրապետությունում այնքան շատ են այդ վտանգավոր՝ քամու ժամանակ ճոճվող և ամեն պահին տապալվող էլեկտրասյուները, որ երևի թե մի քանի տարի կպահանջվի դրանք ամբողջությամբ նորերով փոխարինելու համար։
Սակայն կան էլեկտրասյուներ, որոնք պետք է օր առաջ փոխարինել նորերով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 5-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում Աբովյան խոշորացված համայնքի Էլլարի 7-րդ փողոցի 20-ից ավելի տների բնակիչները ասում էին․ «Մեր փողոցում վտանգավոր այս բետոնե սյունը, որին ամրացված են փայտե գերան սյուներ, ամեն մի փոքր քամու դեպքում այնպես է ճոճվում, որ թվում է՝ հիմա կընկնի։ Քանի անգամ դիմել ենք Աբովյանի քաղաքապետարան, նախկին քաղաքապետերը խոստացել էին, որ հարցը կլուծեն, կմիջնորդեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպեսզի գործը գլուխ հանեն, բայց արդեն երկար տարիներ է՝ ոչ մի առաջընթաց չկա։ Երևի սպասում են, որ տապալվի, նոր մի բան անեն։
Բայց չգիտեն՝ եթե տապալվեց, իսկ դրա հավանականությունը մեծ է, կկոտրվեն էլեկտրասյան տակով անցնող գազախողովակները, կկտրվեն էլեկտրական լարերը, ինչու չէ՝ նաև, գերան է, մեկ էլ տեսար՝ ընկավ մեկի տան վրա, ու այդ ժամանակ երանի կտանք, որ այդ արտակարգ դեպքի հետևանքով զոհեր և վիրավորներ չլինեն։ Մենք լսել ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին ամիսներին հսկայական գործեր է արել՝ շատ դարն ապրած էլեկտրասյուները հեռացնելու և դրանց փոխարեն նոր, ավելի ամուր բետոնե սյուներ տեղադրելու ուղղությամբ, այդ թվում՝ մեր Աբովյան քաղաքում։
Հիմա խնդրանքով դիմում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպեսզի մեր փողոցում գտնվող այս էլեկտրասյունը նույնպես փոխարինվի բետոնե էլեկտրասյունով»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։