Յանուկովիչը համաձայնվել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ադմինսիտրացիայից հայտնել են, որ երկրի ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցող կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել:
Նախագահի ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկայում ծրագրվում է համապատասխան փաստաթուղթ ստորագրել, որի սստորագրումը պլանավորված է Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Украинская правда-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է 2004 թվականի Սահմանադրության վերականգնում և առաջիկա 10 օրերի ընթացքում կոալիցիոն կառավարության ձևավորում:
Միևնույն ժամանակ ոչ կոաիլիցիոն պատգամավոր Օլեգ լյաշկոն Facebook-ի իր էջում գրել է, որ բանակցությունների ավարտին ձեռք է բերվել համաձայնություն՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավարտվել են Յանուկովիչի, ընդդիմության ներկայացուցիչների , Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ բանակցությունները: