211652_close_icon
views-count289 դիտում article-date 15:44 24-11-2026

Վրաստանի վարչապետը ողջունել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը

«Մենք մեծ հարգանք ունենք բարեկամ Հայաստանի կառավարության նկատմամբ, և մաղթում ենք նրան հաջողություններ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում»․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։

Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի համար «ինքնիշխան և լիովին տրամաբանական որոշում են»։

«Բարեփոխումների՝ իրավական չափանիշներին համապատասխանության գնահատման հարցը վերաբերում է անմիջականորեն Հայաստանի իշխանությունների իրավասությանը», – հավելել է Իրաքլի Կոբախիձեն։

 
 

 

Նմանատիպ նյութեր