211652_close_icon
views-count115 դիտում article-date 11:38 29-11-2026

Երևանում՝ Երևանյան լճի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդներից մեկը, ով եղել է ոչ սթափ, դատարանի որոշմամբ վերցվել է տնային կալանքի և կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ. մահացածն էլ 44-օրյա պատերազմի հերոսներից էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է «Mercedes» մակնիշի «77 OQ 880» համարանիշի ավտոմեքենան վարել է Սպարտակ Գալստյանը, «Nissan»-ը վարել է Հովհաննես Ղազարյանը, մեկ այլ «Mercedes» վարել է Զաքար Մկրտչյանը, «Kia»-ն վարել է Դավիթ Հարությունյանը, ինչից հետո Ս. Գալստյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով այնուհետև «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել է Ասքանազ Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդն ու նրա ուղևոր Վարդիթեր Բեգլարյանը, ինչպես նաև Kia-ի ուղևոր Անի Համբարձումյանը մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ Հ. Ղազարյանն ու Ա. Հովհաննիսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ Ա. Հովհաննիսյանը գիտակցության չգալով մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ Ս. Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած), ինչի համար էլ քննիչը նոյեմբերի 25-ին նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի։

Դատավոր Արշակ Մաթևոսյան մը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշել է մերժել երկամսյա կալանքը, սակայն նրա նկատմամբ կիրառել է երկամսյա տնային կալանք և տնային կալանքի հետ համակցված նրա նկատմամբ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ էր, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր, խնամքին էլ ուներ անչափահաս երեխա։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել էին 2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության էին քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «Լվա ինքդ»-ի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Տարոն Ներսիսյանը և Հովիկ Քոչարյանը։

Վթարի վայր էր ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ վթարի վայր կժամաներ քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարված ավտոմեքենաներից «Kia»-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով, ապա բազալտե եզրաքարի վրայով և բախվել «Լվա ինքդ»-ի պաշտպանիչ պատին՝ մասամբ վնասելով այն

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես էր տեղի ունեցել ավտովթարը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր