211652_close_icon
views-count502 դիտում article-date 09:30 28-11-2026

Արտառոց դեպք՝ Երևանում գործող կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ  տեղեկությունններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանում գործող կրթահամալիրներից մեկից «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 11-ամյա Ս․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, նշված կրթահամալիրում  Ս․ Մ․-ն վիճաբանել է իր համադասարանցի՝ 11-ամյա Գ․ Գ․-ի հետ, ով բռունցքով հարվածել է Ս․ Մ․-ի քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր