211652_close_icon
views-count466 դիտում article-date 15:49 28-11-2026

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի սովետական տարիներին կառուցված, սակայն դարն ապրած կամրջի հիմնանորոգումը շարունակվում է, աշխատանքները կանգ չեն առնում անգամ շաբաթ, կիրակի օրերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


Այն, որ վերջին տարիներին Կառավարության ֆինանսավորմամբ հանրապետության գրեթե բոլոր մարզերում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ճանապարհաշինարարության, ճանապարհների ու կամուրջների հիմնանորոգման, նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, գաղտնիք չէ։ Կառավարության ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մրցույթներ շահած ընկերությունների հետ շարունակում է դարն ապրած, ամեն պահի փլուզման եզրին կանգնած կամուրջների ապամոնտաժման, տեղը նորերի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 28-ին՝ շաբաթ օրով, որը հանգստյան օր է համարվում, ճանապարհաշինարարները շարունակում են Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի՝ Վաղարշապատ քաղաքի վարչական տարածքում գտնվող, դարն ապրած կամրջի փոսերով հարուստ փտած ծածկերի ապամոնտաժումը և սյուների ամրացումը։

Օրեր անց սկսվելու է հենապատերի ամրացումն ու նորերի կառուցումը, իսկ հետո էլ տեղադրվելու է բետոնե ծածկը, որ հետո ասֆալտապատվելու է։

Ճանապարհաշինարարները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ իրենք երաշխավորում են առաջին հերթին որակ, իսկ հետո այդ ամենը կզգան վարորդները, երբ շարունակեն հիմնանորոգված կամրջի վրայով երթևեկել։

Աշխատանքներին 2 անգամ հետևելու համար անակնկալ այցելել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարը, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր