211652_close_icon
views-count376 դիտում article-date 10:17 28-11-2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադիր է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր՝ Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադրություն ունի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակվել Միքայել Թումասյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նախկինում աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար և եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Տ․ Ավինյանի որոշմամբ՝ պաշտոններից ազատվել են Նուբարաշեն վարչապակն շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր