211652_close_icon
views-count562 դիտում article-date 19:09 22-11-2026

Հրաձգություն Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ. 9 մարդ վիրավորվել է

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է տուժել, հայտնում է ABC News-ը։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Սթրաթմոր քաղաքում, հայտնել են Տուլարե շրջանի շերիֆի գրասենյակից։

Հրաձգության մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 19:40-ի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։

«Շտապօգնության մեքենաները մի քանի տուժածի տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, իսկ մյուսներն այնտեղ են հասել մասնավոր տրանսպորտով»,- ասվում է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։

Իրավապահները ճշտում են տուժածների թիվը։

Տեղական KFSN հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն 9 մարդ է վիրավորվել։

Նմանատիպ նյութեր