Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահական ընտրություններում. ԿԸՀ-ն հայտնել է նախնական արդյունքները
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում նախնական հաշվարկով՝ հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ մասին հայտնում է Ria Novost-ն։
Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։
Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 9.9 տոկոսը։
Հիշեցնենք, որ գիշերը Բելառուսում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Լուկաշենկոյի։ Տեղի են ունեցել ընդհարումներ՝ ոստիկանության հետ։ Վերջիններիս կողմից կիրառվել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ։