50822 դիտում
10:32 04-08-2024
Երևանում 28-ամյա վարորդը «Mercedes»-ով Քանաքեռի գերեզմանների մոտ բախվել է բազալտե եզրաքարերին. նրան չհաջողվեց մոլորեցնել վաշտի հրամանատարի տեղակալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Միշա Սաղաթելյանը իր վարած ռուսական համարանիշներով «Mercedes C180» մակնիշի Քանաքեռի գերեզմանատան մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի բազալտե եզրաքարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մերի Վառյան ու Վահագն Հախվերդյանը։
Դեպքի վայրում վարորդը փորձել է մոլորեցնել պարեկներին, սակայն վաշտի հրամանատարի տեղակալ Տ. Խուդանյանը տեղում կողմնորոշվել է, թե ինչպես է նա փորձում խաբել ու կարճ ժամանակ անց նա խոստովանել է, որ վարորդը ինքն է եղել։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վերցրել է վարձույթի սրահից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+