21587 դիտում
12:13 13-03-2024
Ավտովթար՝ Երևանում. 27-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին, ապա հայտնվել հետիոտնի ճանապարհին ու բախվել քարերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արտյուշա Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում՝ դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, բախվել է բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատված ու բախվել քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդգար Դարբինյանն ու կրտսեր պարեկ Արման Սարինյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+