13097 դիտում
20:45 28-07-2024
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ ծառը տապալվել ու փակել է Այգեհովիտ գյուղի ճանապարհը․ օպերատիվ է գործել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
20.15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի ճանապարհին ծառը տապալվել և երկկողմանի փակել է գյուղի սկզբնամասի ավտոճանապարհը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկլատից 1 մարտական հաշվարկ, և փրկարարները, չսպասելով, թե երբ կժամանեն պատկան մարմինները, որ ծառը հեռացնեն, իրենք իրենց ուժերով էլեկտրական սղոցով ծառը մասնատել ու հեռացրել են, ինչից հետո երթևեկությունը վերականգնվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+