Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհի երթևեկելի գոտին․ օպերատիվ ե գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ծառը տապալվել է և փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սիրեկանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Մելքումյանը և կրտսեր պարեկ Օնիկ Առաքելյանը։
Փրկարարները էլեկտրական սղոցի օգնությամբ մասնատել են «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ տապալված ծառը և տեղափոխել անվտանգ վայր, իսկ ծառի տապալման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։