17221 դիտում
20:42 07-11-2023
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. հսկայական կաղնին տապալվել ու փակել է Իջևան-Բերդ ավտոճանապարհի՝ Այգեհովիտի ճանապարհահատվածը. օպերատիվ են գործել Իջևանի փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան Բերդ ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի սկզբնամասում, հսկայական կաղնին կոտրվել է տապալվել է՝ ճանապարհը դարձնելով անանցանելի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասնատել են ճանապարհը ամբողջությամբ փակած ծառը, որից հետո կտրատված հատվածները հեռացրել անվտանգ վայր:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկություների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Մինչև փրկարարները կմասնատեին ծառը, պարեկները տեղում հերթապահություն են իրականացրել:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48498 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը