211652_close_icon
views-count12919 դիտում article-date 20:08 03-02-2024

Երևանում տանիքներից կախված մահաբեր սառցաբեկորները պատուհաս են դարձել բնակիչների գլխին, իսկ Տիգրան Ավինյանի ու որոշ թաղապետերի հույսը Գագիկ Սուրենյանն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, որ Երևանում բնակելի շենքերի տանիքներից կախված սառցաբեկորները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։ Պարզապես երջանիկ պատահականություն է, որ սառույցների պոկվելու պահին նշված վայրերով մարդիկ չեն անցել,  հակառակ դեպքում կամ մարմնական վնասվաքծներ կստանան, կամ դեպքը ողբերգական ավարտ կունենա։

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը արդյոք տեղյակ չէ, որ ղեկավարած շրջանում բազմաթիվ շենքերի տանիքներից կախված են մահաբեր սառույցներ ու ամեն վայրկյան հնարավոր է դրանց մի մասը պոկվի։ Ավելի վտանգավոր վիճակ է տիրում Նոր Նորքի 6-րդ զանգվածի Բադալ Մուրադյան փողոցի 12-րդ  շենքի տանիքում։

Հսկայական սառցաբեկորները տեսնաելի են մի քանի 100 մետրից և մարդիկ դրա տակով անցնելիս խաչակնքվում են։ Սովետական տարիներին կային հատուկ խմբեր, ովքեր աշխատանքներ էին կատարում տանիքներից հեռացնելով կախված սառցաբեկորները, իսկ հիմա Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները բացառությամբ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի, որոնց միջամտության շնորհիվ մեծ թվով տանիքներից հեռացվել են մահաբեր սառցաբեկորները, մնացած բոլոր վարչական շրջաններում կարելի է ասել ղեկավարների հույսը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է, որ խոստանա  եղանակները արևային են լինելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր