Քաղաքապետ Տիգրան Ավինյանի համբերության բաժակը լցվեց․ խիստ հանձնարարական է տվել Գյուրջյան փողոցում ժողովրդի գլխին պատուհաս դարձած կոյուղատարերը հիմնովին փոխեն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական հանձնարարականով կարծես թե սայլը տեղից շարժվում է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջապես Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, չսպասելով ժողովրդի գլխին պատուհաս դարձած «Վեոլիա Ջուր» ընկերությանը, իրենք են սկսել Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում, արդեն Հայաստանի ցանկացած մարզում տեղը հայտնի հանրահայտ մանկապարտեզի տարածքի դիտահորից դուրս թափվող կեղտաջրերի դեմն առնել։
Քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով հիմնովին փոխվում են սովետական տարիներից մնացած, ամբողջությամբ դարն ապրած ու փտած կոյուղատարերը, հիմա արդեն տեղադրվում են նոր, միջազգային չափանիշներին համապատասխան, ավելի ամուր և դիմացկուն, մեծ չափերով կոյուղատարեր, և փոխվում են նաև դիտահորերը, ինչ երաշխիք է որ այն մինչև 100 տարուց ավել կշահագործվի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Ավինյանը վերահսկողությունը դրել է վարչական շրջանի ղեկավարի վրա, որպեսզի նա ամեն օր այցելի և աշխատանքների մասին անձամբ զեկուցի իրեն, իսկ որակի մասով խիստ հանձնարարական է տվել աշխատանքները կատարող քաղաքապետարանի պաշտոնյաներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 27-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել, որով տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում աշխատանքներ իրականացնել, ինչի արդյունքում հիմնովին փոխվելու էին կոյուղատարերը, որից երկար ժամանակ կեղտաջրերը դուրս էին գալիս ու լցվում բնակելի շենքերի բակեր, նկուղներ՝ հասնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նշված բժշկական կենտրոնի ծննդատուն և այլ հատվածներ։
Սեպտեմբերի 3-ին, տեղեկացել էինք, որ աշխատանքները կատարվել էին ընդամենը 2 օր ու այդ 2 օրվա ընթացքում մի չնչին գործ էր կատարվել, մինչդեռ այդ օրը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները ասում էին, թե աշխատանքները շատ արագ են իրականացվելու ու անգամ շաբաթ - կիրակի օրերին։
Պարզվել էր, որ ոչ միայն աշխատանքները չէին իրականացվում, այլև չգիտես ում կարճ խելքով դիտահորը փակել էին, ինչի պատճառով կեղտաջրերը նորից գրավել էին ողջ փողոցը։
Ստացվում էր, որ աշխատանքները իրականացնողների համար այդ 2 օրն էր, որ սրտացավ մոտեցում ցուցաբերեցին և նրանք քաղաքապետ Տիգրան Ավինյանին փաստի առաջ էին կանգնեցնում, բնակիչներն էլ արդարացիորեն ասում էին, որ քաղաքապետարանին երևի շոու էր պետք, դրա համար էլ արեցին և նրանց չէր հետաքրքրում օր առաջ խնդիրը լուծել։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները կատարվում էին Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը թեպետ պետք է աներ «Վեոլիա ջուր»-ը, բայց քանի որ եկար ու ձիգ ամիսներ «Վեոլիա ջուր»-ը ձգձգում էր, թե երբ աշխատանքներ կիրականացնի, իսկ այդ ընթացքւոմ մակնապարտեզի տարածքում գտնվող դիտահորից կեղտաջրերը դուրս էին գալիս ու լցվում բնակելի շենքերի բակեր, նկուղներ, հասնում անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոն, նշված բժշկական կենտրոնի ծննդատուն, սննդի ու այլ օբյեկտներ, ստիպված քաղաքապետ Տ. Ավինյանը որոշում է, որ ճիշտը «Վեոլիա ջրին» չսպասելն է, այլ քաղաքապետարանի կողմից կատարել այդ աշխատանքները:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։