211652_close_icon
views-count45522 դիտում article-date 16:52 18-12-2023

Կոտայքի մարզի պարեկներից Mercedes G500-ի վարորդը չկարողացավ խույս տալ․ նրա «ձթապատ» «յաշիկ»-ը վայրկյանների ընթացքում պարեկները հայտնաբերեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները շարունակում  են հայտնաբերել ու վարչական պատասխանատվության ենթարկել նաև այն վարորդներին, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու մտածում են թե «պարեկային ծառայությունն ա, էլի, մի 2 մգեցված ապակիների համար «ռեյդ» կանի, հետո կմոռանան այդ մասին ու ոչ մի բան էլ չեն անի» ու իրենք, խախտելով օրենքը, ազատ իրենց դիմապակու և կողային ապակիները մգեցված ավտոմեքենաներով կշարունակեն «չափչփել» փողոցները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ ՆԳՆ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում նկատել են, որ «Չայնիի» ոլորաններում դեպի Երևան է ընթանում ամբողջովին ասես «ձթապատ» արված Mercedes G 500 (յաշիկ) մակնիշի ավտոմեքենան։

Պարեկները կանգնեցնում են «յաշիկավար»-ին ով զարմանալով հարցնում է պարեկներին, թե «մեր ախպերներ, բայց ի՞նչ եմ արել, որ» ու երբ նրան պարեկները տեղեկացնում են, որ առջևի և կողային ապակիները մգեցված են, նա էլ ոչինչ չի կարողանում ասել։

Ստուգմամբ պարզվում է, որ վարորդը եղել է սթափ, սակայն ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակիները, ինչպես ժողովուրդն է ասում, «սև չոմուռ» է։

Վարորդը՝ 27-ամյա վարորդ Պարույր Հ․-ն, տեղում եթարկվեց վարչական պատասխանատվության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր