997 դիտում
20:17 09-12-2023
Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի
Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի: 1903թ.-ին հիմնված առաջին հիդրոէլեկտրակայանը կարևոր նշանակություն ուներ Սյունիքում սկսված պղնձարտադրության էներգամատակարարման գործում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի էլեկտրական ցանցերից։
ԽՍՀՄ փլուզումը բերեց Հայաստանի տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխության, որի արդյունքում 1992-1995 տարիների ընթացքում երկիրը էներգետիկ ճգնաժամի առջև կանգնեց: Բաշխիչ ընկերություններում չափազանց ծանր իրավիճակ էր ստեղծվել. հսկողության և հաշվառման բացակայություն, օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ցածր մակարդակ, համատարած հափշտակումներ, ցանցերի բազմակի գերբեռնվածություն և, որպես դրա հետևանք` վթարներ, որոնք ուղեկցվում էին ուժային և օժանդակ սարքավորումների շարքից դուրս գալով: Այդ ամենը բերեց նրան, որ 1996 թ.-ին ստեղծվեցին 64 ցանցային պետական ձեռնարկություններ, որոնք օժտվեցին հատուկ պարտավորություններով և պատասխանատվությամբ էլեկտրաէներգիայի վաճառքի համար:
Բայց այս կառույցը երկար կյանք չունեցավ: Արդեն իսկ 1997 թ.-ին ընդունվեց «Էներգետիկայի մասին» օրենքը և ստեղծվեց էներգետիկայի կարգավորման հանձնաժողովը, որը սկիզբ դրեց էներգետիկ համակարգի վերակազմավորմանը և առևտրայնացմանը` հիմնված պարտականությունների բաժանման վրա արտադրության, փոխանցման, կարգավորման և բաշխման միջև:
Այսպես գործողության դրվեց աստիճանական անցումը ուղղահայաց ինտեգրացված կառուցվածքից` հորիզոնականի: Համախմբման եռանդուն գործընթացի արդյունքում 64 փոքր, անարդյունավետ գործող ցանցային ձեռնարկությունների փոխարեն կազմվեցին 11 խոշոր ձեռնարկություններ: Հետագայում դրանք միավորվեցին 4 տարածաշրջանային, իսկ 2002 թ.-ից` Հայաստանի միասնական բաշխիչ էլեկտրական ցանցի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեջ: Ընկերության սեփականատեր դարձավ «Midland Resources Holding» ընկերությունը:
2006 թ.-ին «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը մտավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի խմբի կազմի մեջ: 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Ինտեր ՌԱՕ» և «Տաշիր» ընկերությունների Խմբի միջև պայմանագիր ստորագրվեց Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների ձեռքբերման վերաբերյալ:
2017թ. ապրիլի 14-ից Ընկերության բաժնետերերն են հանդիսանում «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ 70% և LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ 30% բաժնեմասով:
«ՀԷՑ» ՓԲԸ Գլխավոր տնօրենն է Կարեն Հարությունյանը, տնօրենների խորհրդի նախագահը՝ Կարեն Դարբինյանը, տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը՝ Նարեկ Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր
1517 դիտում
16:32 22-12-2021
Հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն. գիտական ապացույց
998 դիտում
17:42 10-12-2014
Վերականգնվող էներգետիկան` Հայաստանի ներկայի հրամայական. տեսանյութ
1000 դիտում
16:00 22-01-2024
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ
Այս բաժնից
718 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
793 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2107 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա