211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Երևանում․ ուղևորները պնդում են, որ Երևան-Դվին երթուղին սպասարկող ավտոբուսը չի պահպանում ժամանակացույցը և հատկապես երեկոյան ժամերին գյուղ գնալը դառնում է գլխացավանք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count66198 դիտում article-date 10:37 25-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Սասունցի Դավիթ կայարանին հարակից տարածքում հավաքվել էին Արարատի մարզի մի  քանի գյուղերի բնակիչներ, ովքեր բողոքում էին, որ իրենց գյուղեր մեկնող միակ ավտոբուսը չի շարժվում ըստ ժամանակացույցի և հատկապես երեկոյան ժամերին մի քանի ժամ ստիպված են լինում սպասել, որպեսզի աշխատանքային ծանր օրվա ավարտին մի կերպ տուն հասնեն։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ուղևորները ասում էին․«Երեկոյան պետք է մի հատ տրանսպորտ լինի 18։40, մյուսը՝ 19։30, սակայն 18։40-ինն արդեն երկար ժամանակ է չի լինում, և մեզ պատասխանում են, որ շարժակազմ չունեն և պետք է բավարարվենք նրանով, ինչ կա։ Երեկ օրինակ նախավերջին ավտոբուսում գտնվում էր նախատեսվածից 3 անգամ շատ ուղևոր՝ 15-ի փոխարեն 45 ու ավելի, և անգամ ասեղ գցելու տեղ չկար։ Երևան-Դվին ավտոբուսը 10 գյուղ է սպասարկում։ Մարդիկ գալիս են Երևան՝ աշխատանքի, դասի ու երեկոյան ցանկանում են 5 րոպե էլ շուտ տուն հասնեն, սակայն գալիս են այստեղ ու ժամերով ստիպված սպասում։ Շատ ժամանակ ստիպված տաքսիներով ենք գնում տուն, որը իհարկե թանկ հաճույք է ու շատ դեպքերում անգամ այդ օրվա մեր աշխատածը չի բավականացնում տաքսու գումարը վճարելու համար»։

Վերջում խնդրեցին, որ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը կարգավորի խնդիրը և իրենք կարողանան նախատեսված ժամին տուն կամ աշխատանքի հասնեն։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր