211652_close_icon

Հերթական «մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Երևանում, որը ողբերգական ավարտ է ունեցել. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորի կյանքը. քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count18943 դիտում article-date 15:30 25-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ հնչել և կա վիրավոր քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի  գլխավորությամբ։

Մինչ կժամանեն քրեական ոստիկանները հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում քրեական,  ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ:

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն  Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի  ինքնությունը, ում հետ կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել նրան համոզել, ով ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր