211652_close_icon

Գողության դեպք՝ Երևանում․ Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակից գողացել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները

views-count2296 դիտում article-date 11:20 26-10-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 5 հասցեի բակային հատվածում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Գ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 13-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 14-ի ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Նիկողայոս Տիգրանյան փողոցի 5 հասցեի բակային հատվածում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները՝ պատճառելով 40 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր