998 դիտում
17:42 10-12-2014
Վերականգնվող էներգետիկան` Հայաստանի ներկայի հրամայական. տեսանյութ
Վերականգնվող էներգետիկայի զարգացման ներդրումային ծրագիրը կփորձեն կյանքի կոչել 2015-ից: Այդ նպատակով տարբեր կառույցներից վարկային միջոցներ են ներգրավվել: Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները նշում են` էներգետիկ առումով Հայաստանը դեռ անվտանգ ու ինքնաբավ չէ: Սպառվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը ստացվում է դրսից և միայն 30 տոկոսը` տեղական աղբյուրների հաշվին: Ոլորտի զարգացումը փոքր ՀԷԿ-երն են ապահովել: Վերջին տասնամյակում հենց դրանցից է ստացվել սպառվող էլեկտրաէներգիայի 11 տոկոսը: Չարաշահումներ այս ոլորտում էլ կան: Դրան նպաստել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքում տեղի ունեցած փոփոխությունը:
Էներգետիկայի փոխնախարարը համաձայն է` ՀԷԿ-երի նկատմամբ վերահսկողությունը թույլ է, իսկ ջրային ռեսուրսների օգտագործման առաջնահերթություններում էներգետիկ նշանակության համար օգտագործումը միայն չորրորդն է` բնապահպանական, ոռոգման ու խմելու ջրից հետո:
Վերականգնվող էներգետիկայի զարգացումը զսպող գործոններից է այդ ոլորտում ուսումնասիրությունների բացակայությունը: Ներդրումային ծրագրով նաև ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետազոտությունների համար Հայաստանի համար նոր` երկրաջերմային էներգետիկայի ոլորտում:
Արևային էներգիայի համար ԱՄՆ-ում վերջերս մրցույթով հաղթած սակագինը 5 ցենտն է: Հայաստանում նման սակագնով արևային էներգիա ստանալը դեռ շատ քայլեր կան` ֆոտովոլտային կայանների կառուցում ու նորագույն տեխնոլոգիաների ներդրում: Համաժողովի գերմանացի փորձագետը նշում է` Գերմանիան վերականգնվող էներգետիկայի զարգացման հաշվին կարողացել է անգամ տնտեսական աճն ապահովել` նոր աշխատատեղերի ստեղծման ու նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Հայաստանի համար Գերմանիայի փորձը կարող է կիրառական լինել, որը ոլորտում Եվրամիության առաջատարներից է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38420]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
991 դիտում
20:17 09-12-2023
Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի
1246 դիտում
09:11 07-07-2015
Հենց այնպես Բաղրամյանը փակ պահելն օր օրի մաշում է շարժման էներգետիկան. «168 ժամ»
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
799 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
742 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը