Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Հրանտ Մարգարյանի որդու կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ հայտնել էինք, որ Հրանտ Մարգարյանի որդու վիճակը ծանր է․ կրակոց՝ կոկորդին։
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարգարյանի որդին մահացավ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել էին հիվանդանոց։
Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։
Տարածքը պարեկները սահմանազատել էին։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց էր մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև պետք է ժամանեին դեպքի վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի տղան է, իսկ զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։