211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Լեփսիուսի փողոցում այրվել են ավտոտնակներ. ըստ սեփականատիրոջ՝ իրեն պատճառվել է խոշոր չափի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count11944 դիտում article-date 21:21 26-10-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել նույն օրը Լեփսիուսի փողոցի 25 հասցեում գտնվող ավտոտնակներում առաջացած հրդեհի փաստով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմանաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում ավտոտնակ է այրվում:
 
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են քաղաքացիները՝ ավտոտնակի սեփականատեր, 36-ամյա Պետրոս Մ.-ի հետ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը:
 
Հրդեհի հետևանքով այրվել է 2 մետաղական ավտոտնակ, որում, ըստ ավտոտնակի սեփականատեր Պետրոս Մ.-ի, եղել են ավտոմեքենայի պահեստամասեր, կենցաղային իրեր, իսկ հրդեհի հետևանքով իրեն պատճառվել է  մոտ 300 հազար դրամի վնաս: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր