Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. «BMW»-ն «Դեֆանս հաուզինգ» թաղամասի մոտ կոտրել է 2 էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս հաուզինգ» թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա կոտրել 2 երկաթե էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Ռաֆիկ Վարդանյանն ու Հարություն Թագվորյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։