211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Երվանդ Քոչար փողոցում էլեկտրասյունը կիսաշրջված վիճակում մասամբ փակել էր երթևեկելի 3 գոտիները. օպերատիվ են գործել պարեկները, փրկարարներն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count697 դիտում article-date 16:52 25-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում էլեկտրասյունը տեղից թուլացել և կիսաշրջված վիճակում մասամբ փակել է երթևեկության համար նախատեսված 3 գոտիները, հոսանքալարերն էլ գտնվում են ճանապարհահատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Էդիկ Առաքելյանը, մինչև որ դեպքի վայր են ժամանել Երևանի քաղաքապետարանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Երքաղլույսի» աշխատակիցները։

Վերջինները ապամոնտաժում վտանգավոր էլեկտրասյունը, որից հետո ճանապարհը դարձավ երթևեկելի։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր