211652_close_icon

Սահմանապահները ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների․ Փաշինյանը Կիրանցում էր

views-count766 դիտում article-date 22:10 25-10-2025
Նիկոլ Փաշինյանը այցելել է սահմանային Կիրանց, որտեղ ծանոթացել է նոր կառուցված ճանապարհին, ենթակառուցվածքներին և դպրոցի պայմաններին։

Փաշինյանի խոսքով՝ այս ճանապարհը ամբողջությամբ կառուցվել է զրոյից․ «Նախկինում այստեղ ճանապարհը փոսերով էր, իսկ այժմ ամբողջ հատվածը նոր է կառուցվել»,- նշել է նա։

Նա նաև անդրադարձել է սահմանապահների ծառայության պայմաններին՝ նշելով, որ ներկայումս սահմանապահները ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների և զրահաբաճկոնների․ «Ծառայությունն իրականացվում է սովորական սահմանապահ եղանակով՝ երկկողմանի։ Սա ցույց է տալիս, որ իրավիճակը կայուն է և խաղաղ»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ դպրոցի երկայնքով կառուցվել է պաշտպանական պատ՝ «խաղաղության կոնցեպցիայի» շրջանակում՝ համայնքի անվտանգության և աշակերտների հոգեբանական հանգստության ապահովման նպատակով։ 

«Շատ կարևոր  է, որ և այստեղ և Սյունիքի մարզի 73 կմ-անոց հատվածում, երբ սահմանապահներն են կանգնել, որևէ մի հատիկ հրադադարի ռեժիմի նույնիսկ չսահմանազատված հատվածներում չի եղել»,- նշել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր