211652_close_icon

Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով. Պապիկյան

views-count1099 դիտում article-date 21:42 25-10-2025
Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։ Այդ մասին ասել է Սուրեն Պապիկյանը։

«Մենք արդեն իսկ ունենք պատրաստի խմբաքանակ, որ պետք է ստանանք. խոսքը վերաբերում է դաշտային համազգեստի այն առաջին խմբաքանակին, որը տվյալ ընկերությունը պարտավորվել է մեզ տալ, որպեսզի բանակը դա զորային փորձարկում անցկացնի, ինչպես նաև արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա համազգեստի ու տոնական համազգեստի նմուշները, և շուտով դրա ավարտն էլ կունենանք։

Շարքայինից մինչև գեներալ, այո՛, մենք փոփոխություն ենք կատարում։

Ստանդարտներն արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր