211652_close_icon
views-count1504 դիտում article-date 10:35 25-10-2023

Նեյմարը 66 հազար դոլար է շահել պոկերի օնլայն մրցաշարում

«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հաջող է հանդես եկել պոկերի առցանց մրցաշարում, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Poker News-ը։

Բրազիլացին գրանցվել է PokerStars մրցաշարին՝ վճարելով 5,2 հազար դոլար (4,8 հազար եվրո) մուտքավճար: Արդյունքում նա զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել 66 հազար դոլար 62 հազար եվրո) մրցանակի։ Առաջատարը Դոմինիկաս Միկենսոնասն էր, որը 91,6 հազար դոլար է ստացել: Մրցաշարին մասնակցել է 59 խաղացող։

Հիշեցնենք, որ Նեյմարը Ուրուգվայի հավաքականի հետ ԱԱ-2026-ի ընտրական խաղում (0:2) վնասել էր ծնկի առջևի խաչաձև կապանները: Նա վնասվածքի պատճառով բաց կթողնի 7-9 ամիս:
Բրազիլացին սաուդյան ակումբ է տեղափոխվել այս ամառ՝ ՊՍԺ-ից, ըստ Transfermarkt-ի՝ 90 միլիոն եվրոյի դիմաց:Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որտեղ դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր