Իսպանիա. Նեյմարը դարձավ պոկերի հեղինակ և Պրիմերայի լավագույն ռմբարկու. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ:
Կատալոնացիների կազմում պոկերի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը: Եվս մեկ գոլ` Նեյմարի փոխանցումից հետո խփեց Լուիս Սուարեսը:
Իր պոկերի շնորհիվ Նեյմարը իր գոլերի քանակը Պրիմերայում հասցրեց 8-ի և շրջանցելով 6-ական գոլ խփած Ռոնալդուին ու Բենզեմային, դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 18 միավոր և հավասարվելով «Ռեալին»` վերջինիս հետ կիսում է 1-2-րդ տեղերը:
[b]Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
[/b]«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո»՝ 5:1
Նեյմար, 22 (11մ), 32 (11մ), 69, 71, Լուիս Սուարես, 77 – Խավի Գերա, 15, Ժոզաբեդ 86