Բրազիլիայում ավարտվեց պոկերի մրցաշարը, որին մասնակցում էր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:
26-ամյա խաղացողը հասել էր մինչև եզրափակիչ փուլ և արդյունքում գրավեց 6-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էր 288 հոգի:
Մրցաշարին մասնակցելու համար բրազիլացին 1877 դոլար մուտքավճար է արել, իսկ նրա պարգևավճարը կազմել է 21 308 դոլար:
«Շատ ուրախ եմ առաջին անգամ մասնակցել այս մրցաշարին և հասնել մինչև եզրափակիչ: Սա իմ համար նոր փորձ էր», ասել է Նեյմարը: