211652_close_icon
views-count1120 դիտում article-date 09:45 27-09-2023

Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

Երկու ադրբեջանցի զինծառայող կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ: Վանքի վրա կրակում են նաև զրահափոխադրիչից։ Այս մասին հայտնում է Caucasus Heritage Watch–ը:

«Նման հարձակումները հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցների ուղղակի խախտում են, պետք է հետաքննվեն, իսկ կրակողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– նշվում է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպության թվիթերյան (X) էջում, որտեղ հրապարակվել է նաև տեսանյութը։

Նմանատիպ նյութեր