211652_close_icon
views-count5866 դիտում article-date 18:44 20-02-2014

Կիևում դիպուկահարները կրակում են ցուցարարների ուղղությամբ․ դաժան տեսանյութ. 18 +

Ուկրաինայում բախումների ընթացքում դիպուկահարները կրակում են «Մայդանի» ինքնապաշտպանական զինյալների վրա։ Տրամաբանական է, որ կրակողները Ուկրաինայի իշխանությունների կողմնակիցներն են։ Նրանք կրակում են իրենց հայրենակիցների ուղղությամբ։ «Մայդանի» ակտիվիստները սաղավարտների և վահանների օգնությամբ փորձում են պաշտպանվել դիպուկահարների փամփուշտներից, սակայն դա նրանց չի հաջողվում։ Նշենք, որ «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր Յուրի Սիրոտյուկը արդեն հայտնել է, որ ուժայինների կողմից կիրառվող հրազենի հետևանքով շատ ցուցարարներ վիրավոր են կամ սպանված։ Տուճածներին տեղափոխում են «Ուկրաինա» հյուրանոց։ Պատգամավորը ընդգծել է նաև, որ դիպուկահարները կրակում են բուժսպասարկման աշխատակիցների ուղղությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր