Նարինե Կիրակոսյան. Չարեքտարի Աշոտի տունն ինչի՞ չեն սարքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է պատրաստել և թողարկել, որի վերաբերյալ գրել է.
«Բացառիկ արցախյան ռեպորտաժներիս շարքի կարևոր մասնիկն է այս տեսանյութը, որ կվավերագրի այն պահը, թե ի՞նչ եղավ, երբ չնայած եռակողմ պայմանավորվածության, ՀԱՅ-ը չհանձնեց իր ՇԵՆԸ։
Այո, վերջապես հասանք մեր ճամփորդության նպատակի վայրը․ Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար բնակավայրը։ Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված «Արցախում հրադադարի մասին համաձայնագրի (կապիտուլացիայի համաձայնագիր) Շահումյանի շրջանի մեծ մասը հայաթափվեց և 2020 թվականի նոյեմբերի 25-ից անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ինչի պատճառով Չարեքտար գյուղը դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի սահմանային բնակավայր։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսվելուց հետո Չարեքտարի բնակչությունը տարհանվել է, իսկ տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ։
ոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանի մեծ մասի հանձնելուց առաջ գյուղի 48 տղամարդ ամրացել է գյուղում և հրաժարվել հանձնել գյուղը։ Նրանցից Աշոտ Սևյանը Արցախ այցելած ամերիկացի լրագրողին հայտնել է, որ չեն ենթարկվելու գյուղը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու որոշման հետ և պատրաստ են կռվել և մեռնել։ Նոյեմբերի 25-ին Չարեքտարը Շահումյանի շրջանի մյուս բնակավայրերի հետ չհանձնվեց Ադրբեջանին։
երկայում այն գտնվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և հանդիսանում է սահմանային բնակավայր։ Իսկ Աշոտն ու մյուս չարեքտարցիները սպասում են իրենց տների սարքելուն, որ վերադառնան։ Ցավոք այդ գործընթացը անհասկանալի պատճառով ձգձգվում է»։