Եթե մեր երկրում մարդիկ միմյանց հետ հաղորդակցվեն այլ լեզվով, ապա դա այլևս մեր երկիրը չի լինի․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ամենակարևորը լեզուն է: Եթե մեր երկրում մարդիկ միմյանց հետ հաղորդակցվեն այլ լեզվով, ապա դա այլևս մեր երկիրը չի լինի: Եվ, այդ դեպքում միևնույն է, թե որ պետությունը Հայաստանից, որքան հեկտար տարածք կգրավի:
Շուրջ երեք տարի առաջ «Դոմուս» (Domus / Դոմուս) խանութից ապրանքներ գնեցի և փոխարենը, որպես գնման ապացույց, օտարալեզու փաստաթղթեր ստացա: Դիմեցի Լեզվի կոմիտեին: Վերջինս վարույթ հարուցեց և ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացրեց:
Դատարանում Լեզվի կոմիտեն պարտվեց (ՎԴ/7893/05/20): Ի թիվս այլ պատճառաբանությունների, «Դոմուս»-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ իրենց «գործավարությունը մշտապես վարվել, իսկ ձևաթղթերը մշտապես ձևավորվել են հայերեն լեզվով: Հայերեն լեզվի հետ մեկտեղ, ըստ հաճախորդի ցանկության, վերջինին տրամադրվում է նաև այդ փաստաթղթերի օտարալեզու, մասնավորապես՝ ռուսերեն, տարբերակները»:
Փաստորեն, ստացվում է, որ 2020թ «Դոմուս»-ից ապրանք գնելով, ես վերջինից խնդրել եմ ինձ տրամադրել փաստաթղթերի ռուսերեն տարբերակները:
Երեք տարի անց «Դոմուս»-ից կրկին ապրանք գնեցի և .... կրկին ռուսերեն լեզվով գրված փաստաթուղթ ստացա: Վաղը դատարանում «Դոմուս»-ի ներկայացուցիչը կպնդի, որ այդ ես եմ ցանկացել փաստաթղթի ռուսերեն տարբերակը ստանալ: Եվ այսպես շարունակ:
Շատ հզոր հիմնարկ է «Դոմուս»-ը: Լեզվի կոմիտեին հաղթեց, Վարչական և Վարչական վերաքննիչ դատարաններին համոզեց, հայերենը ջախջախեց:
Սակայն, «Դոմուս»-ը մեղավոր չէ: Մեծ հաշվով, Լեզվի կոմիտեն ու դատարանները ևս մեղք չունեն: «Դոմուս»-ը հասարակության մեծամասնության արտացոլումն է՝ հայելային պատկերը:
Եվ, եթե դոմուսները պետք է հայերի հետ օտար լեզվով հաղորդակցվեն, ապա Հայաստանն այլևս հայերի երկիրը չի լինի: Արդյո՞ք այդ դեպքում միևնույն չէ, թե ով Հայաստանից, որքան հեկտար տարածք կգրավի»: