Եթե Հայաստանը գնում է իրավական ճանապարհով, ապա ինչու՞ Լաչինի միջանցքի վերաբացման հարցով չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ միջանկյալ որոշումը պարտադիր է կողմերի համար:
Եթե Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, ապա շահագրգիռ կողմը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Վերջինս կարող է դատարանի որոշումը կատարելու համար միջոցներ կիրառել:
Եթե Հայաստանը գնում է իրավական ճանապարհով, ապա ի՞նչ է խանգարում նրան, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ որոշումն իրականացնելու համար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Կարծում եմ, որ միակ խանգարողը Ռուսաստանն է, որն առայժմ այդ կառույցում վետոյի իրավունք ունի:
Դե, Հայաստանն էլ այն երկիրն է, որն առայժմով է ապրում՝ հեռանկար չունի»: