35031 դիտում
20:04 14-02-2023
Hummer-ի 26-ամյա վարորդը, ով մայրաքաղաքը վերածել էր «աջաբսանդալի» և օպերատիվորեն հայտնաբերվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների կողմից, կալանավորվել և տեղափոխվել է բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ննակմ առաջին բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյան և Ա. Գրիգորյանը միջնրդւոյն են ներկայացրել Երևան քաղաքի ըդհանուր իրավասույանդատարան, որպեսզւ դատարնը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշւմ կայացնի Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գեղամ Սահրադյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հարություն Մանուկյանը, որը դատակմ նիստն անցկացրել է Նոր նորքի դատարանի դահլիճում, դռնփակ նիստից հետո գնացել է խորհրդակցակա սենյակ, ապա վեադառնալով՝ բավարարել է քննիի միջնորդությունը և Գ. Սահրադյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեականատորղակն ծառայության քրեակատոակն հիմնարկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին, գիշերը ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, տաք հետքերով ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ հայտնաբերել էին Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գեղամ Սահրադյանին։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդն էր եղել, ով խուլիգանություն կատարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասման, թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր 0․9 գրամ քաշով թղթի մեջ փաթաթված բյուրեղանման, «մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված, իսկ դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել էր 5 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ, ինչպես նաև Hummer-ի վնասված անվադողը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Սահրադյանը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա, երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, նա այդ հիվանդանոցից դիմել է փախուստի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4014 դիտում
23:16 12-04-2021
Խուզարկությամբ հայտնաբերվածը հաշիշ էր․ Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ