211652_close_icon
views-count1273 դիտում article-date 22:05 04-06-2026

Սկանդալ՝  Շիրակի մարզպետի քթի տակ, Գյումրու Վահան Թեքեյանի անվան վարժարանում արշալույսները խաղաղ չեն․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, լարված իրավիճակ է ստեղծվել  Գյումրու Վահան Թեքեյանի անվան վարժարանում․ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին մեկը մյուսի դեմ հաղորդումներ են ներկայացրել այս վարժարանի ուսուցչուհիներից մեկը ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Այսպես՝ հունիսի 1-ին, ժամը 13․05-ին Ջեմմա  Նազարյանը, որը  այդ նույն վարժարանի ուսուցչուհի է, դիմել է  ոստիկանության Կումայրի բաժին՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ վարժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Նարինե Մկրտչյանը աշակերտներից մեկի գնահատականի վերաբերյալ  խոսակցություն է ունեցել իր հղի հարսի՝ Մարինե Նազարյանի հետ, որը նույն վարժարանի ուսուցչուհի է, նրանից պահանջել է գրել բացատրագիր և փոխել գնահատականը, հարսի ինքնազգացողությունը վատացել է և նրան իրենց ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկանության Կումայրու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նշենք սակայն, որ այս ուսուցչուհուց մոտ կես ժամ առաջ՝ ժամը 12:23-ին ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել վարժարանի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մկրտչյանը ու հաղորդում տվել, որ ժամը 11․00-ի սահմաններում  աշակերտների գրավոր աշխատանքների վերաբերյալ վարժարանում խոսակցություն է ունեցել  ուսուցչուհի Մարինե Նազարյանի հետ, ում հեռանալուց հետո իր աշխատասենյակ են մտել  նրա սկեսուրը՝ Ջեմմա Լյովայի Նազարյանը, ով նույնպես ուսուցչուհի է  նույն վարժարանում, և վերջինիս քույրը՝  Էմմա  Հովհաննիսյանը, ով նույն վարժարանի տնօրենի տեղակալն է։ 

Նրանք, ըստ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ներկայացրած հաղորդման,  անհիմն վիրավորական արտահայտություններ են հնչեցրել և գոռգոռացել են՝ խաթարելով վարժարանի բնականոն աշխատանքը։

Կազմված փաստաթղթերը դարձյալ ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ըստ շրջանառվող խոսակցությունների, Ն․ Մկրտչյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հովանավորչությամբ։ 

Մենք ճշտեցինք, որ նա մինչ այս վարժարանի ժ/պ նշանակվելը, աշխատել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, իսկ այս վարժարանի տնօրենի ժ/պ է նշանակվել անցած տարվա հոկտեմբեր ամսից։

Նաև պարզեցինք, որ Գյումրու Վահան Թեքեյանի անվան վարժարանը  գտնվում է  Շիրակի մարզպետարանի դեմ- դիմաց, այն համարվում է էլիտար վարժարան։

Գյումրու իշխանական որոշ  շրջանակներից մեզ փոխանցեցին, որ այս կրթօջախում,  մինչ այս տիկնոջ ժ/պ  նշանակվելը, երբևէ  նման կոնֆլիկտներ չեն եղել, վարժարանն առանձնացել է իր համերաշխ մթնոլորտով, բարձր մակարդակով,  երբևէ որևէ մեկի մտքով անգամ չի անցել ոստիկանություն դիմել որևէ հարցով։ 

Իսկ թե ինչ եղավ, որ հայտնվեցին ոստիկանությունում՝ փոխադարձ հաղորդումներ տալով միմյանց դեմ, սա թերևս  պիտի մտահոգի Կրթության և գիտության նախարար Ժաննա Անդրեասյանին։
Որպես գործատու՝ տիկին նախարարը  երկար  պիտի մտածի էլիտար այս կրթօջախում կառավարիչ նշանակելու հարցի շուրջ, այնպիսի կառավարիչ, որ  երեխաներ կրթող ու դաստիարակողները չհայտնվեն սկանդալների կիզակետում, առավել ևս ՝ ոստիկանական քրոնիկայում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր