211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:34 16-12-2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են 31-ամյա քաղաքացուն, ով գտնվում էր հետախուզման մեջ․ նրան տեղափոխել են Նուբարաշենի բանտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին հետախուզվողի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության միջազգային հետախուզման և էքստրադիցիայի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ֆանարջյան փողոց թիվ 76/1 հասցեի դիմացից հայտնաբերվել և քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Պ․-ն, ով քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գրիգոր Պ․-ն Երևան քաղաքի քրեական վարչությունից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր